$$$ для web-мастеров
Воскресенье, 19.05.2024, 02:37
Меню сайта
Обсудить опрос на форуме
Главная » 2013 » Январь » 10 » Օսկարի հավակնորդներ
19:08
Օսկարի հավակնորդներ

Լոս Անջելեսում այսօր, հունվարի 10-ին հայտարարել են Օսկարի հավակնորդների անունները։ Վարողներ Սեթ ՄաքՖարլեյնն ու դերասանուհի Էմա Սթոունը հրապարակել են տարբեր անվանակարգերում թեկնածուների անունները։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Սեր» (Amour), «Արգո օպերացիան» (Argo), «Վայրի Հարավի գազանները» (Beasts Of The Southern Wild), «Ջանգո ազատագրվածը» (Django Unchained), «Թշվառները» (Les Miserables), «Լինքոլն» (Lincoln), «Փիի կյանքը» (Life Of Pi), «Իմ ընկերը խելագար է» (Silver Linings Playbook), «Նպատակ համար առաջին» (Zero Dark Thirty) ֆիլմերը։

«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակի են հավակնում Հյու Ջեքմանը, Դենզել Վաշինգթոնը, Հոաքին Ֆենիքսը, Դենիել Դեյ-Լյուիսն ու Բրեդլի Քուփերը։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի թեկնածու են Նաոմի Ուոթսը, Ջեսիկա Չեսթեյնը, Ջենիֆեր Լոուրենսը, Էմանուել Ռիվան, Քուվենժանե Ուոլիսը՝ Օսկարի հավակնորդ ամենաերիտասարդ դերասանուհին (նա ընդամենը 9 տարեկան է)։

Կանացի լավագույն դերի հավակնորդների շարքում են Էն Հեթույեը, Էմի Ադամսն ու Հելեն Հանթը։ Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի մրցանակի համար կպայքարեն Հոլիվուդի այնպիսի տիտաններ, ինչպիսիք են Ռոբերտ դե Նիրոն ու Թոմի Լի Ջոնսը։  

Ադելի հանրահայտ դարձած «Skyfall» երգը ներկայացված է ֆիլմի լավագույն երգ անվանակարգում։ Նշենք նաեւ, որ լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի անվանակարգում մրցանակի է հավակնում նաեւ «Խիզախ սիրտ ունեցողը» ֆիլմը, որի պրոդյուսերներից մեկը հայուհի Քեթրին Սարաֆյանն է։

Օսկարի մրցանակաբաշխության ամենահոբելյանական արարողությունը տեղի կունենա 2013 թվականի փետրվարի 24-ին։

Просмотров: 545 | Добавил: BAB | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
html counterсчетчик посетителей сайта